Թղթակցային հարաբերություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը վարում է թղթակցային հարաբերություններ արտասահմանյան ճանաչված բանկերի հետ և ապահովում է հաճախորդների արտարժութային փոխանցումների արագ կատարումը: Արտարժութային փոխանցումներ իրականացնելիս ճիշտ ճանապարհը ընտրելու համար խնդրում ենք դիմել բանկ տվյալների ճշտման համար:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում հաշիվ բացելը Ձեզ թույլ է տալիս ընտրել վճարման, ներդրման և ֆինանսավորման Ձեր պահանջները բավարարող լուծումներ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում գործում են հետևյալ հաշվի տեսակները

Բանկային հաշիվներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարող է բացել հաշիվներ տարբեր արժույթներով, որոնք հասանելի են դարձնում բանկի կողմից առաջարկվող ավանդական բանկային ծառայությունների և ներդրումային լուծումների լայն ընտրանին:

Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են տվյալ պահին բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքները:

Ռեզիդենտ բանկերի համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Դիմում հաշիվ բացելու վերաբերյալ
  • Լիցենզիա
  • Կանոնադրություն
  • Պետական գրանցման վկայական
  • ՀՎՀՀ
  • Ղեկավար անձանց անձնագրեր և սոց. քարտեր
  • Բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշում կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ այլ ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնում հաստատելու վերաբերյալ, կամ այդ նշանակման փաստը հավաստիացնող այլ փաստաթուղթ
  • Ստորագրության նմուշների քարտը` կնիքի դրոշմով (ոչ ռեզիդենտի համար` նոտարական վավերացմամբ)
  • Տեղեկություններ բաժնետերերի (փայատերերի) մասին
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA
  • Այլ փաստաթղթեր

Ոչ ռեզիդենտ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների համար ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Դիմում հաշիվ բացելու վերաբերյալ,
  • Կանոնադրություն,
  • Պետական գրանցումը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում՝ Լիցենզիայն),
  • Բանկի կամ ֆինանսական կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշում կամ արձանագրությունից քաղվածք` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնում հաստատելու վերաբերյալ, կամ այդ նշանակման փաստը հավաստիացնող այլ փաստաթուղթ,
  • Բանկի կամ ֆինանսական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու և (կամ) Բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտ:
  • Հաճախորդների ինքնահայտարարագրման ձև` FATCA
  • Այլ փաստաթղթեր

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Արգելանք դնելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է արգելանքը դնելուց հետո: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Բռնագանձելու դեպքում հաշվետերը տեղեկացվում է բռնագանձումից հետո: