Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.05.2018

Սույնով տեղակացնում ենք, որ 2018 թվականի մայիսի 24-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի /թվով երկու տրանշների/ թողարկում և տեղաբաշխում:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո Բորսայի այլ անդամի/ների կողմից իրականացվելու է նաև շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) գործառույթներ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2018թ մայիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի N 1/348Ա որոշման հիման վրա:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջում, www.armswissbank.am հասցեով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001:

Ազդագիր

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի թողարկման պայմաններ ՀՀ դրամ

Պարտատոմսերի թողարկման պայմաններ USD

Պարտատոմսերի ձեռք բերման հայտի չեղարկման դիմում


Բոլոր Նորությունները