Նորություններ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ (SWISS7) ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.05.2018

Սիրով ներկայացնում ենք «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 24/05/2018թ. թողարկված և տեղաբաշխված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (SWISS7) տեղաբաշխման արդյունքները.

Տեղաբաշխման աճուրդի արդյունքները`

· աճուրդի եղանակը (բաց/փակ)`  փակ աճուրդ

· աճուրդի ձևը` ստանդարտ

· ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը գնման գնով (ՀՀ դրամ)`  4,970,737,835.62

· բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը գնման գնով (ՀՀ դրամ)`  2,384,026,388.12

· բավարարված գնման հայտերի ընդհանուր անվանական ծավալը (ՀՀ դրամ)`  2,350,000,000

· տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը (ՀՀ դրամ)` 50,299.06

· տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերությունը` 11.34%

· տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը` 11.1147%

· տեղաբաշխման օրը (օր/ամիս/տարի)` 24/05/2018

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ SWISS7 պարտատոմսերի հերթական տրանշը թողարկվել է հետևյալ պայմաններով՝

Անվանական արժեքը ՝ 50.000 ՀՀ դրամ:

Քանակը՝ 60.000 հատ:

Թողարկման ընդհանուր ծավալը ՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, որից 650,000,000 ՀՀ դրամը անվանական ծավալով պարտատոմսերը ենթակա են գնման Շուկա ստեղծողների կողմից աճուրդի ժամանակ ձևավորված միջին կշռված գնով:

Արժեկտրոնի տոկոսադրույքը և վճարման պարբերականությունը՝ 11.5%, կիսամյակային:


Բոլոր Նորությունները