Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԲԱՑ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22.06.2018

Սիրով տեղակացնում ենք, որ 2018թ. հունիսի 22-ին ավարտվել է մայիսի 24-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռք բերման բաց բաժանորդագրությունը:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

Անվանական արժեքը ՝ 100 ԱՄՆ դոլար:

Քանակը՝ 60.000 հատ:

Թողարկման ընդհանուր ծավալը ՝ 6,000,000 ԱՄՆ դոլար, որից 700,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսերը ենթակա են գնման Շուկա ստեղծողների կողմից:

Արժեկտրոնի տոկոսադրույքը և վճարման պարբերականությունը՝ 6.5%, կիսամյակային:

Հատկանշական է, որ տեղաբաշխման ավարտի ամսաթվի դրությամբ թողարկված պարտատոմսերը ամբողջ ծավալով (6մլն դոլար) տեղաբաշխվել են: Տեղաբաշխված պարտատոմսերը ձեռք են բերվել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի, ինչպես նաև անհատ ներդրողների կողմից:

Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված բաց բաժանորդագրության ժամկետի ավարտից /հունիսի 22-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողների կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ վերոնշյալ թողարկումը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացված պարտատոմսերի տեղաբաշխման հերթական հաջող փորձն է:

Ստորև աղյուսակում ներկայացված է Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի, այդ թվում՝ արդեն մարված թողարկումների տվյալները:

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐSWISB1SWISB2 SWISB3SWISB4 SWISB5 SWISB6 SWISB7
Թողարկման արժույթ ԱՄՆ դոլար ԱՄՆ դոլարԱՄՆ դոլարԱՄՆ դոլար ԵվրոՀՀ դրամ ՀՀ դրամ
Թողարկման ծավալ 2,000,000 3,000,000 5,000,00010,000,00010,000,000 2,000,000,0003,000,000,000
Ժամկետայնություն 3 տարի 4 տարի5 տարի7 տարի 5 տարի 4 տարի 5 տարի
Արժեկտորանային եկամտաբերություն7.50 % 8.00 %8.50 %6.75 % 5.00 % 12.75 % 11.5 %
Մարման ժամկետ 16.04.2018 16.04.201927.04.202015.06.202415.06.2023 15.06.2021 24.05.2023
Ավնանական արժեք1,000 1,000 1,00010010050,000 50,000

Բոլոր Նորությունները