Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սույնով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում ցուցակվել է Բանկի 6 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:
Բանկի SWISB8 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMSWISB28ER2) ներառում են 60,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 84 ամիս է՝ արժեկտրոնային եկամտաբերությունը 6.50% տոկոսադրույքով, որը կվճարվի կիսամյակային պարբերականությամբ:
Բանկը ներկայումս ունի ևս ցուցակված 6 կորպորատիվ պարտատոմսեր՝ տարբեր արժույթներով և եկամտաբերությամբ։
Բոլոր Նորությունները