Իրադարձություններ

ԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

30.07.2018

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից որոշում է ընդունվել նվազեցնել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, մասնավորապես՝ 2018թ.-ի օգոստոսի 1-ից տրամադրվող վարկերի համար Բանկը կառաջարկի.

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի համար 10,5%-11,5% տարեկան տոկոսադրույք:

«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի համար 7%-7,5% տարեկան տոկոսադրույք (որից՝ ք. Երևանում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման դեպքում ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից սուբսիդավորվում է 2%-ի չափով, իսկ ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման դեպքում՝ 4%-ի չափով):


Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: