Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ AMSWISB2AER6 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

08.05.2019

Սիրով տեղակացնում ենք, որ 2019թ. մայիսի 7-ին, սահմանված ժամկետից շուտ, տեղաբաշխվել է   սույն թվականի մայիսի 2-ից մեկնարկած «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված AMSWISB2AER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ամբողջ ծավալը:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԹՈՂԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՄԵԿ ՊԱՐՏԱՏՈՄՍԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ
ԱՄՆ դոլար5,000,0006 տարի6.5 տոկոս100 դոլար

Թողարկված պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ այդ թվում նաև ՀՀ առևտրային բանկերի կողմից:

Թողարկված պարտատոմսերի ազդագրով սահմանված կարգով հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալն ամբողջությամբ վաճառվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից /մայիսի 8-ից/ հետո մեկ շաբաթվա ընթացքում Բանկը դիմելու է Բորսա` պարտատոմսերի շրջանառությունը կարգավորվող շուկայում ապահովելու նպատակով, որից հետո արդեն շուկա ստեղծողի կողմից իրականացվելու է վերոնշյալ պարտատոմսերի երկկողմանի գնանշումը:


Բոլոր Նորությունները