Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՑ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15.05.2019

Սիրով տեղակացնում ենք Ձեզ, որ ավարտվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ (այսուհետ ` Ընկերություն) կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի` 14.11.2018թ. ժամը 24:00 դրությամբ բաժնետեր հանդիսացող  անձանց կողմից նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում բաժանորդագրության գործընթացը:

Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում 14.11.2018թ. ժամը 24:00 դրությամբ բաժնետեր հանդիսացող  անձանց կողմից ներկայացվել է ընդհանուր 1,350,000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) հատ թողարկված բաժնետոմսերից թվով 886,830 (ութ հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր երեսուն) հատ բաժնետոմսի ձեռքբերման հայտ:

Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի`   նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում չիրացված քանակը, որը կազմում է 463,170 (չորս հարյուր վաթսուներեք հազար մեկ հարյուր յոթանասուն) հատ բաժնետոմս, ենթակա է տեղաբախման բաց բաժանորդագրության միջոցով, մեկ բաժնետոմսի դիմաց 1,500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գնով:

Բաժնետոմսերի բաց բաժանորդագրությունն իրականացվում է համապատասխան հայտը սահմանված կարգով լրացնելու և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) գրասենյակ (հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Վ. Սարգյան 10) ներկայացնելու միջոցով: Ներդրողների կողմից բաժնետոմսերի բաժանորդագրության հայտերը կարող են Բանկ ներկայացվել տեղաբաշխման ընթացքում ցանկացած աշխա­տանքային օրվա ժամը 10:00-16:30 ընկած ժամանակահատվածում` առձեռն եղանակով, փոստով և այլ կապի միջոցով: Ներդրողը կարող է Բաժնետոմսերի բաժանորդագրության հայտը ներկայացնել նաև Ընկերության գրասենյակ, որի հասցեն է ԱՀ, ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյանյան 24ա:

  • Ազդագիր
  • ԿԲ որոշում

  • Բոլոր Նորությունները

    Ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված էլեկտոնային հայտը:

    Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու
    Պարտադիր դաշտերը նշված են*

       Գումարը և արժույթը *  Վարկի օգտագործման նպատակը * 
    Մուտքագրեք կոդը:



    Մեր մասնագետները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ` ծրագրի մանրամասն ներկայացման, լրացուցիչ տվյալների ճշտման և հայտին հետագա ընթացք տալու նպատակով: 

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վարկավորման դեպարտամենտ 060-757-000 (ներքին 154,161,136, 218)