Նորություններ

ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

03.06.2020

Սիրով տեղակացնում ենք, որ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2DER0 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է բաց բաժանորդագրության եղանակով և, թեպետ, նախատեսված էր այն իրականացնել մինչև 01.07.2020թ-ը, սակայն, դեռևս 03.06.2020թ-ի դրությամբ արդեն պարտատոմսերն ամբողջապես տեղաբաշխվել են:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

  • տեղաբաշխման ծավալը՝ 10,000,000 ԱՄՆ դոլար,
  • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար,
  • տեղաբաշխված պարտատոմսերի քանակը՝ 100,000 հատ,
  • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 6%,
  • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
  • շրջանառության ժամկետը՝ 6 տարի:

Հատկանշական է, որ 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդային եղանակով հաջողությամբ տեղաբաշխվել է 10 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով Բանկի դրամային պարտատոմսերը: Ինչպես նաև ներկայումս ընթանում է 5 մլն եվրո անվանական ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որն իրականացվում է բաց բաժանորդագրության եղանակով և այն կավարտվի 01.07.2020թ-ին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչ այս երեք թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի և 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:

Ներկայումս Բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով և ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ և 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ և ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:


Բոլոր Նորությունները