Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈւՎԿ ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԴՐԱՄՈՎ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.07.2020

Հարգելի Հաճախորդներ,

Սույնով տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ 24/07/2020թ. թիվ ՑՊ-024-07/20 որոշումը և ՀՀ ԿԲ նախագահի 03/07/2020թ. թիվ 1/368Ա որոշմամբ հաստատված Ազդագրի 12 կետը, 27/07/2020. «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈւՎԿ ՓԲԸ խորհրդի նիստի թիվ 20/07/27-01 արձանագրությամբ չեղյալ է համարվում «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈւՎԿ ՓԲԸ (այսուհետ` Թողարկող) կողմից թողարկված 44,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ավնանական արժեքով (ԱՄՏԾ` AMFSCRB23ER3, քանակ` 4,400 հատ, անվանական արժեք` 10,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետ` 36 ամիս, տարեկան տոկոսադրույք` 10% ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ` Պարտատոմսեր) տեղաբաշխումը:

Հաճախորդների կողմից Պարտատոմսերում ներդրված գումարները /ներառյալ 27/07/2020թ. դրությամբ կուտակված արժեկտրոնը/ Թողարկողի կողմից ենթակա են վերադրաձման տեղաբաշխումը չեղյալ համարելու որոշումն ընդունելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում` անկանխիկ եղանակով:

Խորհրդի որոշում

ՀՖԲ որոշում


Բոլոր Նորությունները