Նորություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՑ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ Է ԵՎՐՈՅՈՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

11.09.2020

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 15.05.2020թ-ին ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը վերաբացում է Եվրոյով արտահայտված պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումը ՝ ստորև նշված պայմաններով՝

  • տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո,
  • մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո,
  • պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ,
  • արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%,
  • արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
  • շրջանառության ժամկետը՝ 5 տարի:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված` 22.09.2020թ-ից մինչև 22.10.2020թ-ը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001

Ազդագիր

Պարտատոմսերի թողարկման պայմաններ


Բոլոր Նորությունները