Նորություններ

ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

28.09.2020

Սիրով տեղակացնում ենք, որ 28.09.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում ամբողջապես տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2FER5 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերը՝ 9.5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով, իսկ 500 մլն դրամի պարտատոմսերը վաճառվել են շուկա ստեղծող ընկերությանը՝ աճուրդի ընթացքում ձևավորված միջին կշռված գնով: Ընդ որում տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 25 մլրդ ՀՀ դրամ:

Պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման համակարգով, ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով:

Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

  • ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 9,610,644,600
  • բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ՀՀ դրամ)` 9,610,644,600
  • տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը (ՀՀ դրամ)` 50,582.34
  • տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերությունը` 8.25%
  • տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը` 8.25%

Մինչև տվյալ պարտատոմսերի թողարկումը՝ շրջանառության մեջ է գտնվում Բանկի պարտատոմսերի 11 թողարկում (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով և ընդհանուր ծավալը կազմում 41 մլն ԱՄՆ դոլար, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ ՀՀ դրամ և 3-ը՝ եվրոյով՝ 23 մլն եվրո), որոնք ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:


Բոլոր Նորությունները