Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
Սիրով տեղակացնում ենք, որ Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ տնօրենի 16/10/2020թ. N ՑՊ-037-10/20 որոշմամբ ցուցակվել է Բանկի կողմից թողարկված AMSWISB2EER8 (եվրո) տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի վերաբացված ծավալը` 5 մլն եվրո անվանական ծավալով: Որոշումն ուժի մեջ կմտնի 21/10/2020թ.: Արդյունքում տվյալ տրանշի` շրջանառության մեջ գտնվող անվանական ծավալը կկազմի 10 մլն եվրո:
Ներկայումս շրջանառվում է Բանկի պարտատոմսերի 11 թողարկում՝ (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով՝ 41 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ դրամ ծավալով և 3-ը՝ եվրոյով՝ 18 մլն եվրո ծավալով): Բոլոր պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկը բոլոր թողարկումների գծով օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Միաժամանակ, Բանկի կողմից հաջողությամբ մարվել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք թողարկում:
Բոլոր Նորությունները