Իրադարձություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ` ՄԱՐՍԵԼՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ

07.12.2011
Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը կզբաղեցնի շվեյցարահայ գործարար, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միակ սեփականատեր, Franck Muller ժամագործական ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վարդան Սիրմաքեսը:

Ս.թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ նախագահի հրամանագրի' Մարսելում հյուպատոսություն ստեղծելու նախագծին։

Կառավարությունում նշել էին, որ "Հայաստանի եւ Ֆրանսայի բարեկամական սերտ հարաբերությունների եւ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումը առավել արդյունավետ կդարձնի Ֆրանսիայում հյուպատոսական ծառայությունների իրականացումը, կապահովի Հայաստանի ներկայությունը բարեկամ երկրի հարավ-արեւելյան շրջաններում, ինչը կնպաստի նաեւ երկկողմ հարաբերությունների, հատկապես առևտրատնտեսական կապերի եւ զբոսաշրջության զարգացմանը": Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ- Ռուսիյոն,Միդի-Պիրենեյ տարածաշրջանները եւ Կորսիկան:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: