Իրադարձություններ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ §ԱՐՄՍՎՍԻԲԱՆԿ¦ ՓԲԸ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՎԱՐԴԱՆ ՍԻՐՄԱՔԵՍԻՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԱՐ

11.11.2011
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 9-ին, այցելել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատուն եւ հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:

ԼՂՀ-ին ցուցաբերած աջակցության համար «ԱՐՄՍՎՍԻԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ սեփականատեր, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վարդան Սիրմաքեսին է հանձնվել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, իսկ «ԱՐՄՍՎՍԻԲԱՆԿ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ, հասարակական գործիչ Արդեն Սելեֆյանին ' «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: