Իրադարձություններ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՇՎԵՅՑԱՐԱՀԱՅ ՎԱՐԴԱՆ ՍԻՐՄԱՔԵՍԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ

19.10.2011
Հոկտեմբեր 19, 2011 Շվեյցարիա կատարած իր այցելության շրջանակում, հոկտեմբերի 18-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ միակ սեփականատեր, շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ:

Խորհրդարանի նախագահը Սիրմաքեսին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգեւը: Վարդան Սիրմաքեսը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է պարոն Սիրմաքեսին պետական բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ կարեւորել նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սիրմաքեսը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատելու համար եւ նշել, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի Հայաստանին օգտակար լինելու համար:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: