Իրադարձություններ

ՄԱՐՎԵԼ ԵՆ <<ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ>>ՓԲԸ-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

12.07.2011
    2011թ-ի հուլիսի 7-ին մարվել են <<ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ>> ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերը, որի շրջանակում ընկերությունը իրականացրել է պարտատոմսերի 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով մայր գումարի մարում և 475 մլն ՀՀ դրամ գումարի արժեկտրոնների վճարում:  

   <<ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ>> ՓԲԸ-ն հանդիսանում է միակ հաշվետու թողարկողը, որի արժեթղթերը ցուցակված էին <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ֆոնդային  բորսայի Abond ցուցակում:

   Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով և 9.5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը թողարկվել էին 2008թ-ի հուլիսին: Որպես պարտատոմսերի տեղաբաշխող և հաշվարկային բանկ հանդես է եկել <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն: Վերջինս էլ պարտատոմսերի գոյության ամբողջ ժամանակահատվածում ապահովել է դրանց ամենօրյա իրացվելիությունը`  հանդես գալով որպես շուկա ստեղծող:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: