Իրադարձություններ

ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11.03.2010
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն համագործակցության նպատակով հայտարարում է գույքի գնահատմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ընտրություն, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց որպես ապահովություն վերցվող գույքերի, այդ թվում` գույքային իրավունքների (պահանջների) գնահատում իրականացնելու համար:
Ընտրությանը կարող են մասնակցել գույքի գնահատմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունները:
Գույքի գնահատմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպություններից համագործակցության հայտերն ընդունվում են Բանկում` մինչև 2010 թվականի մարտի 25-ը յուրաքանչյուր աշխատանքային օր` մինչև ժամը 18:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով:
Ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Բանկի հետ համագործակցել ցանկացող գնահատմամբ զբաղվող կազմակերպությունը Բանկին պետք է ներկայացնի հետևյալ տեղեկությունները`

•    իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.
•    պետական լիազորված մարմնի կողմից տրված գնահատման գործունեության վերաբերյալ լիցենզիայի պատճենը.
•    իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.
•    մասնագիտական ապահովագրության վկայագիր (առկայության դեպքում).
•    համագործակցող կազմակերպությունների ցանկ.
•    միջնորդագիր այլ համագործակցող ֆինանսական կառույցից (ըստ ցանկության).
•    տեղեկանք գնահատման սկզբունքների, մեթոդների և տեղեկատվության հնարավոր աղբյուրների վերաբերյալ յուրաքանչյուր գույքի տեսակի համար.
•    գնահատող աշխատակիցների ցուցակը, որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ.
•    Հայաստանում կամ այլ երկրներում ներկայացուցչությունների, մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների առկայության վերաբերյալ և աշխարհագրական սահմանափակումների վերաբերյալ տեղեկություն.
•    ծառայությունների մատուցման պայմանները արժեքները` ներառյալ հարկերը (աղյուսակի տեսքով),
•    այլ ծախսերը:
Անհրաժեշտության դեպքում Բանկը համագործակցելու ցանկություն հայտնած ընկերություններից կարող է պահանջել ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:
Բանկը պատասխանատու չէ համագործակցելու ցանկություն հայտնած ընկերությունների  կատարած ծախսերի համար՝ անկախ նրանից Բանկը տվյալ ընկերության հետ համագործակցության պայմանագիր կկնքի, թե ոչ:
Բանկի համար առավել ընդունելի կազմակերպությունների հետ` ներկայացված հայտերի գնահատման արդյունքում կկնքվի համագործակցության պայմանագրեր` մեկից  երեք տարի ժամկետով:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Գործադիր տնօրենի տեղակալ, վարկավորման դեպարտամենտի տնօրեն` Գրիգոր Հովհաննիսյանին

0010, ք.Երևան, Վ.Սարգսյան 10, ”ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ” ՓԲԸ,
Հեռախոս.` +374 10 52-95-93,
Ֆաքս` +374 10 52-95-91,
Էլ.փոստ`  info@armswissbank.am
Ինտերնետային կայք `  www.armswissbank.am, www.armswissbank.com

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: