Իրադարձություններ

ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ 2010Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

02.09.2011
Սույն թվականի մայիսի 30-ին գումարված Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը որոշում է կայացրել 2010թ.-ի ֆինանսական արդյունքներով իրականացնել շահութաբաժինների վճարում` մեկ բաժնետոմսի դիմաց 100 ՀՀ դրամի հաշվարկով:

   Իր կողմից որդեգրած շահութաբաժնային քաղաքականության համատեքստում Ընկերությունը նախատեսում է ֆինանսա-տնտեսական տարվա արդյունքներով շահույթի որոշակի մասի բաշխում բաժնետերերի միջև` մնացածի վերաներդրման պայմանով: Շահութաբաժիններ վճարելու որոշումը պայմանավորված էր նաև 2010թ.-ի ֆինանսական տարվա արդյունքներով, համաձայն որոնց Ընկերության 2010թ.-ի համախառն հասույթը կազմել է 1,614,897,000 ՀՀ դրամ` նախորդ տարվա նկատմամբ ապահովելով 50.5 տոկոս աճ: 2010թ.-ի զուտ շահույթը կազմել է 1,098,854,000 ՀՀ դրամ`նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 70 տոկոսով: 2010թ.-ի ֆինանսական տարվա արդյուքներով Ընկերությունը որոշել է իր զուտ շահույթի 67 տոկոսը բաշխել բաժնետերերի միջև` մնացած մասն ուղղելով Ընկերության զարգացմանը:

   Շահութաբաժինների վճարումը իրականացվելու է սկսած 2011թ-ի հունիսի 20-ից: Շահութաբաժինները կարող են փոխանցվել բաժնետերերի բանկային հաշիվներին /Ընկերության մոտ համապատասխան տվյալները առկա լինելու դեպքում/ կամ կարող են ստացվել առձեռն Ընկերության դրամարկղից: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել ԱՐՑԱԽ ՀԷԿ ԲԲԸ-ին /ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 25ա/` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Բոլոր իրադարձությունները