Իրադարձություններ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի  ԵՎ  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ  ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ

01.10.2014

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (այսուհետև՝ ՎԶԵԲ) հետ դեռևս 2010թ.-ից, և երկարատև սերտ համագործակցության արդյունքում 01.10.2014թ. <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>>-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ՓՄՁ վարկավորման հերթական պայմանագիրը:

<<ՓՄՁ վարկավորման>> ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել ՀՀ դրամով, միչև 5 տարի մարման ժամկետով, 300 մլն ՀՀ դրամ գումարը չգերազանցող մինչև 14% տարեկան տոկոսադրույքով վարկեր: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը:

Պայմանագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև գործունեության ընդլայնման և զարգացման նպատակով:

Վարկավորման այս պայմանագիրը հնարավորություն կընձեռի Բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները՝ առաջարկելով հաճախորդներին շուկայում առկա տոկոսադրույքներից համեմատաբար ցածր տոկոսադրույքով դրամային վարկեր:

Հարկ է նշել, որ <<ՓՄՁ վարկավորման>> ծրագրի շրջանակներում 2010թ.-ին Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքվել էր առաջին պայմանագիրը՝ 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

2010թ.-ին ՎԶԵԲ-ի կողմից Բանկի համար <<Առևտրի ֆինանսավորման ծրագրի>> շրջանակներում հաստատվել էր նաև 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափ, որը համագործակցության ընթացքում եռապատկվել է և այժմ կազմում է 9 մլն ԱՄՆ դոլար:

Որպես ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացման հավաստիացում՝ 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ին շնորհվեց <<Հաստատող բանկ>>-ի կարգավիճակ:


Բոլոր իրադարձությունները