Իրադարձություններ
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԺԱՄԱՆԱԿ

07.10.2014

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս <<Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն ու արտահանումն Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում>> թեմայով:

Հարկ է նշել, որ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն 2010թ. ի վեր հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկերը, իսկ այս անգամ՝ նաև վերջինիս կողմից կազմակերպված կոնֆերանսի հովանավորներից մեկը:

Կոնֆերանսը իր մեջ ներառում էր պրեզենտացիաներ, պանել-քննարկումներ, որոնց ժամանակ հնչեցին նաև առևտրի ֆինանսավորման ոլորտում հայկական բանկերի կողմից իրականացված հաջողված գործարքների օրինակներ՝ ներկայացնելով Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած պանել-քննարկումներին իրենց մասնակցությամբ հանդես եկան <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ-Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գ. Խաչատրյանը <<Ֆակտորինգը՝ որպես միջազգային առևտրի ֆինանսավորման լուծում>>, իսկ Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Բարսեղյանը՝ <<Հայաստանի արտահանման ֆինանսավորումը>>թեմաներով:

Վերոնշյալ միջոցառումների հետ մեկտեղ կոնֆերանսի հովանավոր-մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու նաև ցուցահանդեսի:

Նշված ցուցահանդեսի ընթացքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու իր կողմից առաջարկվող ֆինանսական լուծումները, ինչպես նաև կառուցել գործնական հարաբերություններ հաճախորդների նոր թիրախային խմբերի հետ:

Բացի մի շարք պոտենցյալ հաճախորդներից կոնֆերանսին մասնակցում էին նաև ֆինանսական միջնորդներ, տեղական ֆինանսական խորհրդատուներ և պետական պաշտոնյաներ:


Բոլոր իրադարձությունները