Իրադարձություններ
21.04.2015Թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ՈՒՄ  ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ  <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ 3 ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21.04.2015Թ. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ <<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ 3 ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21.04.2015
<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն, հանդիսանալով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկ, իր գործունեության ընթացքում կազմկերպել է մի շարք կազմակերպությունների կորպորատիվ արժեթղթերի թողարկում և իրականացրել է շուկա ստեղծողի (մարքեթ-մեյքինգ) ծառայություններ: Ընդ որում, 2014թ.-ին կորպորատիվ արժեթղթերի առաջնային շուկայում իրականացված թողարկումների ծավալի 63%-ը կազմակերպվել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից:

2015թ.-ի ապրիլին<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ն նախատեսել է երեք տրանշներով թողարկել և տեղաբաշխել իր կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսերը՝ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

2015թ. ապրիլի 21-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Բանկը ներկայացրեց իր կորպորատիվ պարտատոմսերի I և II տրանշերի (ընդամենը՝ 5 մլն. ԱՄՆ դոլար ծավալով) տեղաբաշխման արդյունքները և հայտարարեց ապրիլի 27-ին նախատեսվող ևս 5 մլն. ԱՄՆ դոլար ծավալով III-րդ տրանշի թողարկման վերաբերյալ:

<<ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ>> ՓԲԸ-ի կողմից նախատեսված 1,000.00 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը թողարկվում են հետևյալ պայմաններով՝

ՏրանշIII III
Ժամկետ (տարի)345
Տոկոսադրույք (տարեկան)7.50% 8.00%8.50%
Թողարկման ծավալ (ԱՄՆ դոլար)2 մլն3մլն 5մլն

Պարտատոմսերի արժեկտրոնային վճարման պարբերականությունը եռամսյակային է:

Ներդրումների այս գործիքատեսակը հնարավորություն է ընձեռում ներդրողին՝

  • Առավել եկամտաբեր և արդյունավետ տեղաբաշխել դրամական միջոցները
  • Ցանկացած պահի ձեռք բերել կամ վաճառել պարտատոմսերը
  • Պարտատոմսերի գրավադրմամբ վարկեր ձեռք բերել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ից
  • Առավել ճկուն և իրացվելի կառավարել ներդրումները:

Բոլոր իրադարձությունները