Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՑ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ

29.11.2023

2023թ. դեկտեմբերի 4-ից ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը սկսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումներ:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.00% է, իսկ եվրոյով` տարեկան 4.50%: Պարտատոմսերի մարման օրն է 2027 թվականի հունիսի 1-ը:

Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ: Հատկանշական է, որ ֆիզիկական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:

Թողարկման անվանական ծավալները կազմում են 10 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո (առաջին փուլում արդեն իսկ տեղաբաշխվել են համապատասխանաբար՝ 6,000,000 ԱՄՆ դոլար և 8,550,900 եվրո անվանական ծավալով պարտատոմսեր): Այս փուլում ենթակա է տեղաբաշխման 4,000,000 ԱՄՆ դոլար եւ 1,449,100 եվրո անվանական ծավալով պարտատոմսեր::

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 04.12.2023թ. ժամը 10:00-ից մինչեւ 30.04.2024թ. ժամը 17:00-ը:

Պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.armswissbank.am/am/news/2719/ :

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետեւյալ հեռախոսահամարներով.

(+37460) 757001, (+37411) 757001

Միաժամանակ հիշեցնենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մինչ այժմ տեղաբաշխել է պարտատոմսերի 18 թողարկումներ (9 թողարկումները արտահայտված ԱՄՆ դոլարով, 5-ը՝ ՀՀ դրամով և 4-ը եվրոյով):

Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 11 թողարկումները (6 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 3-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` Եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես, այդ թվում ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի դեպքում, օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայի առևտրային նստաշրջաններում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:


Բոլոր իրադարձությունները