Իրադարձություններ
ԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

ԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

12.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մասնակցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության 10 տարին» խորագրով կոնֆերանսին, որի ընթացքում արժանացել է ՀԱԱԳ-ի «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և ՀԱԱԳ-ի երկարամյա հաջողված համագործակցությունը սկսվել է դեռևս 2015թ.-ին, և մինչ օրս Բանկը հանդիսանում է ՀԱԱԳ-ի ամենաակտիվ գործընկերը բանկային համակարգում: Համագործակցության ընթացքում Բանկը մեծապես նպաստել և խթանել է ՀԱԱԳ-ի «Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն» և «Արտահանման ապահովագրություն» պրոդուկտների շրջանակում անգրավ ֆինանսավորումների իրականացմանը` փոխանցելով առևտրի ֆինանսավորման ոլորտում կուտակած իր բազմամյա փորձը: Նշված պրոդուկտների շրջանակներում մինչ օրս իրականացվել է 60 մլրդ ՀՀ դրամի չափով շուրջ 1,100 ֆինանսավորման գործարք:

Ավելին, 2023թ.-ին ՀԱԱԳ-ի հետ համատեղ իրականացվեց նաև «Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն» պրոդուկտի ներքո առաջին ֆինանսավորման գործարքը` շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով:

Բանկն առաջինն էր, որ կիրառել է վերոնշյալ երեք պրոդուկտները:

Հաշվի առնելով, որ Բանկը մշտապես կարևորում է հայրենական արտադրանքի արտահանման խթանումը, ուստի շահագրգռված է հետագայում ևս շարունակել խորացնել փոխշահավետ համագործակցությունը ՀԱԱԳ-ի հետ, ինչը թույլ է տալիս արտահանող ընկերություններին տրամադրել անգրավ ֆինանսավորում` նպաստելով ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը:


Բոլոր իրադարձությունները