Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22.04.2019

Սույնով տեղակացնում ենք, որ 2019 թվականի մայիսի 2-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի /թվով երկու տրանշների/ թողարկում և տեղաբաշխում:

Պարտատոմսերը թողարկվում են ԱՄՆ դոլարով /անվանական արժեքը` 100 ԱՄՆ դոլար/ և եվրոյով /անվանական արժեքը` 100 եվրո/ համապատասխանաբար` վեց և չորս տարի մարման ժամկետով, 6.50% և 4.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխման ծավալը /անվանական/` 5 միլիոն ԱՄՆ դոլար և 3 միլիոն եվրո:

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունենալու հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված` 02.05.2019թ. 10:00 մինչև 29.05.2019թ. ժամը 16:30:

Ստորև ներկայացված են պարտատոմսերի տեղաբաշխման գների վերաբերյալ տեղեկատվությունը 02.05.2019-27.05.2019թթ. ժամանակահատվածի համար:


Ազդագրի էլեկտրոնային տարբերակը ինչպես նաև Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանները տեղադրված են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջում, www.armswissbank.am հասցեով:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (37460) 757001, (37411) 757001

Ազդագիր

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի որոշում

ՀՀ Կենտրոնական Բանկի որոշում

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի թողարկման պայմաններ EUR

Պարտատոմսերի թողարկման պայմաններ USD

Պարտատոմսերի ձեռք բերման հայտի չեղարկման դիմում


Բոլոր Նորությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: