Նորություններ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՈԼԱՐԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՅՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ

02.08.2023

Սիրով տեղակացնում ենք, որ ամբողջությամբ տեղաբաշխվել են Բանկի կողմից թողարկված AMSWISB2IER9 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերը՝ 6,000,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալի չափով: Բանկի՝ AMSWISB2JER7 տարբերակիչ ծածկագրով Եվրո արժույթով տեղաբաշխվող պարտատոմսերի 10,000,000 տեղաբաշխման ենթակա անվանական ծավալից տեղաբաշվել են 8,550,900 Եվրո անվանական ծավալով պարտատոմսեր: Եվրոյով չտեղաբաշխված պարտատոմսերը նախատեսվում է հետագայում տեղաբաշխել ծրագրային ազդագրի շրջանակում: Հիշեցնենք, որ ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից, բաց բաժանորդագրության եղանակով:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Բանկը տեղաբաշխել է նաև 6 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պարտատոմսեր, որոնք ներդրողների շրջանակում գրանցել է բավականաչափ մեծ հետաքրքրություն և վաղաժամկետ տեղաբաշխվել է:

Միաժամանակ տեղեկացնենք, որ մինչ վերը նշված պարտատոմսերի 3 թողարկումների տեղաբաշխումը Բանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 15 թողարկում (8 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 4-ը՝ ՀՀ դրամով և 3-ը՝ Եվրոյով): Բանկի կողմից 7 թողարկում հաջողությամբ մարվել է:

Ներկայումս Բանկի պարտատոմսերի 8 թողարկումներ (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 41 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 20 մլրդ ՀՀ դրամ և 1-ը՝ եվրոյով՝ 10 մլն Եվրո) գտնվում են շրջանառության մեջ և ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի, այդ թվում` նոր տեղաբաշված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ:


Բոլոր Նորությունները