Նորություններ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ԴՈԼԱՐԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՅՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

01.09.2023

Սիրով տեղեկացնում ենք, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ ՑՊ-025-08/23 և ՑՊ-026-08/23 որոշումների հիման վրա «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 6,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 48 ամիս շրջանառության ժամկետով, 6% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքով, 60,000 հատ և 8,550,900 եվրո ընդհանուր անվանական ծավալով, 100 եվրո անվանական արժեքով, 48 ամիս շրջանառության ժամկետով, 4.5% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքով, 85,509 հատ արժեկտրոնային պարտատոմսերը 2023թ-ի սեպտեմբերի 1-ից ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Գլխավոր տնօրենի որոշում /ԱՄՆ դոլար/

Գլխավոր տնօրենի որոշում /ԵՎՐՈ/


Բոլոր Նորությունները