Իրադարձություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

17.12.2012
Համաձայն «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի պարտատոմսերի ազդագրի դրույթների և Թողարկողի ու Տեղաբաշխողի միջև ձեռք բերված պայմանավորվածության «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի պարտատոմսերի բաց տեղաբաշխման ժամկետը երկարաձգվել է մինչև 16.01.2013թ: Տեղաբաշխմանը մասնակցելու համար անհրաժեշտ է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 10) ներկայացնել պարտատոմսերի ձեռք բերման հայտը: Հայտերը կարող են ներկայացվել թղթային տարբերակով, էլեկտրոնային կապի միջոցներով և/կամ Բանկի ինտերնետային կայքի /www.armswissbank.am/ միջոցով` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռք բերման հայտը կարող է ներկայացվել նաև «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ գրասենյակ հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25ա, hեռախոս` (047) 97 42 14, (097) 27 71 17, Էլ. փոստ` artsakhhek@mail.ru, www.artsakhhpp.com:
Պարտատոմսերի ձեռք բերման համար վճարումը պետք է կատարվի ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ում բացված 2500043100000301 բանկային հաշվին անկանխիկ եղանակով փոխանցելու միջոցով: Ֆիզիկական անձինք կարող են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրասենյանկում վճարումը կատարել կանխիկ եղանակով: Կանխիկ եղանակով վճարելու դեպքում ներդրողը բաժանորդագրության հայտին կից պետք է ներկայացնի նաև իր անձնագիրը:
Պարտատոմսերի տեղաբաշխման շրջանակներում ներդրողը պարտատոմսերի դիմաց վճարումը հիմնավորող փաստաթուղթը պետք է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնի պարտատոմսերի ձեռք բերման հայտի հետ միասին, բայց ոչ ուշ, քան 2013թ. հունվարի 16-ը:
Պարտատոմսերի ազդագրին կարելի է ծանոթանալ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կամ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրասենյակներում, ինչպես նաև վերջիններիս պաշտոնական կայքերից` համապատասխանաբար www.artsakhhpp.com և www.armswissbank.am հասցեներով:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: