Իրադարձություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

13.12.2010
Սույն թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ավարտվել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման ժամանակահատվածը, և ամփոփվել են արդյունքները: Նախապատվության իրավունքից օգտվել են 50 բաժնետերեր, որոնց կողմից ձեռք են բերվել 114,492,060 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103,146 հատ բաժնետոմսեր:

Դեկտեմբերի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ազատ բաժանորդարություն, որին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի և իրավաբանական անձ: Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ կամ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ներկայացնել պատշաճ կերպով լրացված բաժանորդագրության հայտը և բաժնետոմսերի ձեռքբերման համար վճարված գումարի անդորրագիր:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: