Իրադարձություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

10.11.2008
Սույն թվականի սեպտեմբեր ամսից ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը սկսել է միջազգային ֆակտորինգային ծառայությունների մատուցումը և արդեն հոկտեմբերի 31-ի դրությամբ հաջողությամբ իրականացրել է ֆակտորինգային ֆինանսավորման երկու գործարք: Հիշեցնենք, որ Բանկը, հաշվի առնելով արտահանման և ներմուծման պահանջարկի աճը 2007 թվականին և հիմնվելով ներքին ֆակտորինգային ծառայությունների հաջող զարգացման վրա, առաջին կիսամյակում աշխատանքներ տարավ միջազգային ֆակտորինգային ծառայությունների ներդրման ուղղությամբ: Բացի այդ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2008թ. հունվարից հանդիսանում է Factors Chain International (FCI) միջազգային ֆակտորինգային ասոցիացիայի անդամ, որը հնարավորություն է տալիս ֆակտորինգային ծառայություններ մատուցել շուրջ 70 երկրներում:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: