Իրադարձություններ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԳՐԱՆՑՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի 3-ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ

11.08.2008
«Վալլետտա» ՍՊԸ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև 2008թ-ի օգոստոսի 5-ին կնքվել է Պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխում կազմակերպելու մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում է տեղաբաշխել 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (10,000 հատ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) և 36 ամիս շրջանառության ժամկետով անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով պարտատոմսեր: Օգոստոսի 7-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացվել 3-րդ թողարկման պարտատոմսերի ազդագիրը` սահմանված կարգով գրանցելու համար: Նշենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել հրապարակային առաջարկի միջոցով: Հրապարակային առաջարկի և պարտատոմսերի տեղաբաշխման մանրամասների վերաբերյալ Բանկի և Ընկերության կողմից լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն պարտատոմսերի ազդագրի գրանցվելուց հետո:

Բոլոր իրադարձությունները


* Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով: