Ներդրումային բանկային ծառայություններ


Բրոքերային ծառայություններ


Բրոքերային գործունեության շրջանակներում Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը` որպես բրոքեր, իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները`
 - արժեթղթերի (այդ թվում ածանցյալ արժեթղթերի) գնման կամ վաճառքի հանձնարարությունների ընդունում, հաղորդում և/կամ կատարում, հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքների (այդ թվում` ռեպո գործարքներ) իրականացում:

Դառնալով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվելով բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից` Դուք ունեք հնարավորություն ներդրումներ կատարել ստորև նշված ֆոնդային բորսաներում գնանշվող արժեթղթերում.

Ֆոնդային բորսաներ

Բրոքերային գործունեության իրականացման կանոններ (Ուժի մեջ է  01.11.2009թ-ից)

Կապի միջոցների օգտագործմամբ հաղորդագրությունների փոխանակման ընթացակարգ

Շահերի բախում

Պատվերների կատարման ընթացակարգ

Բողոքների քննարկման ընթացակարգ

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ (Ուժի մեջ է  01.02.2010թ-ից)

Ֆյուչերսային պայմանագրերով բրոքերային գործարքների սակագներ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում և պարտադիր է դառնում կնքելու պահից և գործում է անժամկետ:

Պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` Բանկին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում, Բանկը պարտավոր է հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:

Բացի այդ պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ  հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Արժեթղթերի պահառության ծառայություններ


Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`· Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
  • Հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
  • Հաճախորդի համար առանձին դեպո հաշվի բացում և վարում.
  • Հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում.
  • Արժեթղթերի պահառությանն առնչվող և օրենքով թույլատրվող այլ ծառայություններ:

Արժեթղթերի պահառության գործունեության կանոններ 

Արժեթղթերի պահառության գործունեության սակագներ


Ստորև ներկայացված հղումներով կարող եք  ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոնադրութունների և կանոնների վերջին տարբերակներին` գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

http://www.nasdaqomx.am/am/cda_rules.htm

http://www.nasdaqomx.am/am/rules.htm

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ:



*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 22.02.2010թ. 17:30