Օնլայն բանկային ծառայություններ
PRIVATE LINK
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող առցանց «Փրայվիթ լինք» համակարգը, որը Ինտերնետի միջոցով օրվա ցանկացած պահին հաշվի հասանելիության և գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում ` հարմարավետ դարձնելով ֆինանսական գործառնությունները:
Առցանց սպասարկման համակարգի միջոցով Հաճախորդը կարող է`
• դիտել բանկում տվյալ պահին գործող արժութային փոխարժեքները,
• ձևավորել/ներկայացնել Բանկ վճարային հանձնարարականներ` ՀՀ դրամով և արտարժույթով`կաղապարների պահպանման հնարավորությամբ,
• ձևավորել/ներկայացնել Բանկ արժույթի փոխարկման հայտ,
• ստանալ տարբեր տեսակի հաշվետվություններ` հաշվի շարժի, մնացորդի և համակարգ ներմուծված/հեռացված հանձնարարականների վերաբերյալ,
• փոխանակել էլեկտրոնային հաղորդագրություններ Բանկի հետ:
Հատուկ մշակված և կառուցված համակարգն ունի անվտանգության բարձր մակարդակ և հաճախորդներիանհատական պահանջներինհարմարեցվողգործառնականփաթեթ:
Փրայվիթ լինք համակարգի միջոցով Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկման ընթացակարգ
KEY BANKING
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր hաճախորդներին առաջարկում է միջազգային պահանջներին չզիջող առցանց KeyBanking համակարգը, որն Ինտերնետի և ֆաքսիմիլային միջոցներով հնարավորություն է ընձեռում ֆինանսական բնույթի հանձնարարականներ ուղարկելու Բանկ: Համակարգը հնարավորություն է տալիս օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրից ներկայացնել հետևյալ հաղորդագրությունները.
· վճարման հանձնարարականներ ՀՀ դրամով
· վճարման հանձնարարականներ արտարժույթով
· փոխարկման հայտ
· ազատ ոճի հաղորդագրություն
Համակարգը իրականացնում է նաև տեղեկատուի գործառույթ: Հատուկ մշակված և կառուցված համակարգն ունի անվտանգության բարձր մակարդակ և հաճախորդների անհատական պահանջներին հարմարեցվող գործառնական փաթեթ:
Key Banking համակարգի միջոցով հաճախորդների սպասարկման ընթացակարգ
QUICK VIEW (ԱՐԱԳ ԴԻՏՈՒՄ)
Ընթացակարգ
Տեխնիկական հարցերի և առաջարկներիհամար գրեք մեզ: