Անհատական պահախցիկներ


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, պահպանելով մատուցվող բանկային ծառայությունների որակի բարձրացման և հարմարավետության իր սկզբունքը, հնարավորություն է ընձեռնում Ձեզ օգտվելու Անհատական պահախցիկի ծառայությունից: Եթե Դուք ունեք դրամական միջոցներ, արդուզարդ, արժեքավոր կամ Ձեզ համար պարզապես կարևոր իրեր, որոնք պահանջում են կոնֆիդենցիալ, հուսալի և անվտանգ պահպանում, ապա անհատական պահախցիկների ծառայությունն անփոխարինելի է Ձեզ համար:Անհատական պահախցիկների ծառայությունն աչքի է ընկնում իր մի շարք առավելություններով`

Անվտանգություն`

•    Բոլոր պահախցիկները գտնվում են անվտանգության միջոցներով զինված, առանձնացված և հատուկ այդ նպատակների համար նախատեսված չհրկիզվող տարածքում:

Կոնֆիդենցիալություն`

•    Հաճախորդի անհատական պահախցիկիների տվյալները և պահախցիկներում առկա արժեքների վերաբերյալ տեղեկությունները  հասանելի են միայն Հաճախորդին:
•    Բանկը Հաճախորդին երաշխավորում է բանկային գաղտնիքի պահպանությունը օրենքով սահմանված կարգով:

Հուսալիություն`

•    Անհատական պահախցիկները տրամադրվում են միայն բանկային հաշվի առկայության դեպքում:
•    Յուրաքանչյուր պահախցիկ կարող է բացվել միայն Բանկի և  Հաճախորդի բանալիների միաժամանակյա առկայության դեպքում:
•    Անհատական պահախցիկից օգտվելու և արկղը բացելու հնարավորություն ունի միայն Հաճախորդը (Պահատուն) կամ նրա կողմից լիազորված անձը:

Հարմարավետություն`

•    Հաճախորդի պահանջներին համապատասխան Բանկն առաջարկում է երեք տարբեր չափերի պահախցիկներ.
-    Մեծ`         (մմ)280x450x480
-    Միջին`     (մմ)200x450x480
-    Փոքր`        (մմ)100x220x480

•    Պահախցիկները տրամադրվում են վարձակալության` սկսած 7 օրվանից:
•    Բանկի հետ համաձայնեցված դեպքերում կարող են իրականացվել խոշոր տրաստային գործարքներ:

Պայմանները և սակագները

Անհատական պահախցիկների տրամադրման պայմանների մասին Դուք կարող եք տեղեկանալ` այցելելով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ , որը գտնվում է ք. Երևան  Վ. Սարգսյան 10 հասցեում, կամ զանգահարելով Գործառնական բաժին հետևյալ հեռախոսահամարներով.
Հեռ. (37410) 540 728, 540 736, 540 681.


*Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության  դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 20.08.2009թ. 12:00